չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է ռազմական ծախսերը. ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի

Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է ռազմական ծախսերը. ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի

Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է ռազմական ծախսերը: Այդ մասին հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում:
 
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի:
 
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ի վերջին հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից:
 
Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին քննարկումներն են:

  • Կիսվել: