ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ ՌԴ-ն չի ցանկանում, որ դա տեղի ունենա․ Օվերչուկ

Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ ՌԴ-ն չի ցանկանում, որ դա տեղի ունենա․ Օվերչուկ

Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված, և Ռուսաստանը չի ցանկանում, որ դա տեղի ունենա, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Նրանք [Հայաստանը] պարզապես պետք է նայեն քարտեզին և տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում: Եվ անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, քանի որ դա կլինի շուկայական գինը: Քանի որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժինը շահույթից: Հետևաբար, իրավիճակը Հայաստանում շատ կբարդանա», - ասել է նա:


Լրագրողը նաև հարցրել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևին, թե արդյոք Հայաստանը կարող է հարստանալ առանց էժան ռուսական գազի։ «Դե, թող փորձեն, դա նրանց ընտրությունն է։ Բայց մինչ այժմ նրանց տնտեսության կառուցվածքը ցույց է տալիս, որ նրանք զգալի ՀՆԱ աճ են գրանցում, մասամբ շնորհիվ էժան ռուսական էներգետիկ ռեսուրսների», - Զարուբինին ասել է Ցիվիլևը։

  • Կիսվել: