կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը շարունակում է մնալ ՀՀԿ-ի օրակարգում․ Մամիջանյան

Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը շարունակում է մնալ ՀՀԿ-ի օրակարգում․ Մամիջանյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը չեն փոխել իշխանափոխություն իրականացնելու իրենց օրակարգը:  

Այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:   

«Իշխանափոխությունը ոչ միայն ընդդիմության և «Հանրապետական» կուսակցության  օրակարգն է, դա փրկության միակ տարբերակն է»,-ասաց պատգամավորը՝ իշխանությանը մեղադրելով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի տակ «ականներ» դնելու մեջ:

Նա իշխանությանը, վարչապետին մեղադրեց կեղծ, ոչ կարևոր օրակարգեր առաջ բերելու մեջ:

Ընդդիմադիր պատգամավորը Սահմանադրությունը փոխելու իշխանության  օրակարգը կեղծ որակեց։   

«Ես չեմ կարծում, որ իրենք այդ օրակարգը կհասցնեն ավարտին: Սահմանադրության շուրջ նրանց հնչեցրած թեզերին Հանրապետականը, բնականաբար, խիստ դեմ է»,-ասաց Մամիջանյանը:

Բայց նա չի կարծում, թե դա այս պահին դա պետք է լինի Հայաստանի միակ քաղաքական դիսկուրսը, կարևորագույն օրակարգը:

  • Կիսվել: