կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանն ու Մարկուս Ռիտերը քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը

Արմեն Գրիգորյանն ու Մարկուս Ռիտերը քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը

Հունվարի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը և անդրադարձել Եվրոպական խորհրդի որոշմանը՝ ավելացնելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից:

  • Կիսվել: