ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանում ԵՄ դեսպանն անդրադարձել է Օսիպյանի գործին

Հայաստանում ԵՄ դեսպանն անդրադարձել է Օսիպյանի գործին

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձել է անազատության մեջ գտնվող Արթուր Օսիպյանին առնչվող գործին։

Նա սոցցանցի իր էջում կիսվել է Անահիտ Մանասյանի գրառմամբ՝ նշելով, որ ինքն աջակցում է ՄԻՊ դիրքորոշմանը ատելության խոսքի և կալանքի չարաշահման դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ։

Հարցը քննարկվել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և եվրոպացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետ Մանասյանը X-ում կիսվել էր արդյունքներով և գրել, որ քննարկվել են մարդու իրավունքները ընտրական գործընթացներում, ատելության խոսքի դեմ պայքարի անհրաժեշտությունը, «հայեցողական արդարադատությունը» բացառելը և քրեական հետապնդման միջոցների հավասար կիրառումն ապահովելու հարցը։

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյան ձերբակալվել էր մայիսի 18-ին վարչապետի հետ բանավեճից հետո․ նա քարոզարշավի ընթացքում մոտեցել էր Փաշինյանին և հարցեր ուղղել Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի, ինչպես նաև Արցախի նախկին իշխանություններին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ։

Կալանավորվելուց հետո Օսիպյանը հացադուլ է հայտարարել։

  • Կիսվել: