Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Известия»-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ Նորվեգիայից, Կանադայից և Միացյալ Նահանգներից զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության», - ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և Հայաստան է հրավիրել Եվրամիության առաքելությանը․
“2021 թվականին ՀԱՊԿ-ը պատրաստ էր Հայաստան ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը, որպեսզի նվազեցներ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։