Հայաստանում Չեխիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Այս մասին Չեխիայի դեսպանը ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում։
Պիրունչիկն այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ «Բարև բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,-ասել է դեսպանը։