կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանն ունի շատ խնդիրներ և դրանք մի ուժ չի կարող լուծել, կկարողանանք բոլորին հավաքել մի սեղանի շուրջ և ասել՝ կառուցելու ժամանակն է. Գևորգ Գորգիսյան

Հայաստանն ունի շատ խնդիրներ և դրանք մի ուժ չի կարող լուծել, կկարողանանք բոլորին հավաքել մի սեղանի շուրջ և ասել՝ կառուցելու ժամանակն է. Գևորգ Գորգիսյան

Գևորգ Գորգիսյանի նախընտրական ելույթ է ունեցել Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Գորգիսյանը նշել է՝ ճգնաժամերը պետք է հաղթահարել դրանցից դասեր քաղելով ու ուժեղացած: «Մենք պնդեցինք, որ լինեն արտահերթ ընտրություններ, որպեսզի ելք լինի, որ հույս լինի, որ որոշակիություն է լինելու, թե դեպի ուր է գնալու մեր հայրենիքը: Փոխանակ համախմբվելու՝ մենք ներսում քայքայում ենք իրար, մեզ իրար դեմ են լարում»,- ասաց Գորգիսյանը և նշեց, թե ինչ է առաջարկում «Լուսավոր Հայաստանը»:

«Ծրագրերը շատ են, որոնք կարելի է կյանքի կոչել հունիսի 21-ից սկսած, բայց դրա համար պետք է հանրային համերաշխություն, պետք է, որ ժողովուրդը տա Լուսավոր Հայաստանին այդ մանդատը՝ թույլ չտալու միմյանց վերացնել ցանկացող ուժերին՝ վերացնել երկիրը: Կկարողանանք բոլորին հավաքել մի սեղանի շուրջ և ասել՝ կառուցելու ժամանակն է: Հայաստանն ունի շատ խնդիրներ և դրանք մի կուսակցություն ու մի ուժ չի կարող լուծել: Լուսավոր Հայաստանը մասնակցում է ընտրություններին հանրային համերաշխության գաղափարախոսությամբ»,- ասաց Գորգիսյանը:

Գորգիսյանը նշեց՝ ձևավորելու են միայն պրոֆեսիոնալներից բաղկացած կառավարություն:

  • Կիսվել: