հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՀՀ-ն և Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով․ Պեսկով

ՀՀ-ն և Ադրբեջանը ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով․ Պեսկով

Հարավային Կովկասի երկրները ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դրանք ինքնիշխան պետություններ են և նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք: Միևնույն ժամանակ, մենք թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որոնք տարածվում են բոլոր հնարավոր ոլորտների վրա»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցերով եղել է Հայաստանում և Ադրբեջանում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի՝ փետրվարի 9-ին կայացած հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ:

Ադրբեջանում՝ Բաքվի և Վաշինգտոնի միջև երեկ՝ փետրվարի 10-ին, ստորագրվել է «Ռազմավարական գործընկերության խարտիա»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: