ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանն իր առաջարկներով է բանակցում, Ադրբեջանն՝ իր. Ջուլհակյան

Հայաստանն իր առաջարկներով է բանակցում, Ադրբեջանն՝ իր. Ջուլհակյան

«Հայաստանն իր առաջարկներով է բանակցում, Ադրբեջանն՝ իր». այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով հարցին, թե ում առաջարկներով է այս պահին Հայաստանը բանակցում՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան։

«Երբ առաջարկները ներկայացնում ենք Ադրբեջանին, դրանք նաև կոմունիկացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև այդ առաջարկների բացվածքն ենք ներկայացնում, թե ինչու ենք սա առաջարկում։ Եվ դա արվում է այն պատճառով, որ գործ ունենք ապակառուցողական կողմի հետ, ում հետ փորձում ենք բանակցել և գալ ընդհանուր հայտարարի։ Եվ մեր ակնկալիքը միջազգային գործընկերներից հենց այն է, որ փորձեն քաղաքական ճնշումների միջոցով կառուցողականության հուն բերել մեր ապակառուցողական հարևանին»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: