շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանն այսօր դժվար պատմական շրջան է ապրում. Խաչատուրյան

Հայաստանն այսօր դժվար պատմական շրջան է ապրում. Խաչատուրյան

Հայաստանն այսօր դժվար պատմական շրջան է ապրում եւ ոչ պակաս դժվար իրադարձությունների էպիկենտրոնում է։ Այս մասին «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

Ուղերձում նաեւ նշված է. «Այս տեսակետից նման գիտաժողովները լավ հնարավորություն են համապատասխան հայեցակարգերի որոնման համար։ Հարավային Կովկասը միշտ եղել է գիտական եւ մշակութային խաչմերուկ եւ մնում է այդպիսին։ Գիտությունը կարող է խնդիրների, խոչընդոտների լուծման, քաղաքակիրթ հանդուրժողության ձեւավորման երաշխավորված բանալի լինել։ Հուսով եմ, որ գիտաժողովը լիովին կծառայի աշխարհաքաղաքական իրողությունների սթափ գնահատմանը»։

Նշենք, որ Գիտաժողովը բացվել է Երեւանում մարտի 28-ին։

 

  • Կիսվել: