Հայաստանն ավելի ու ավելի է դառնում հոգևոր պետություն. Փաշինյան
Հայաստանն ավելի ու ավելի է դառնում հոգևոր պետություն, քանի որ պետության հոգածության շնորհիվ այսօր հազարավոր քաղաքացիներ ստանում են բժշկական ծառայություններ, որոնք այլ պայմաններում նրանց համար անհասանելի կլինեին։ Այս մասին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ կայացած հանրահավաքին իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ հենց դա է հոգևորը, երբ պետությունը կանգնում է մարդու կողքին, այլ ոչ թե երբ մարդուն օգտագործում են հանուն որոշակի խմբի նեղ շահերի։
«Այսօր Հայաստանը, լինելով աշխարհիկ պետություն, որտեղ պաշտպանված է նաև դավանանքի իրավունքը, միաժամանակ հոգևոր պետություն է, որը սիրում է իր քաղաքացիներին»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ անհիմն է համարում այն մեղադրանքները, թե իշխանությունները երկրում հակահոգևորական արշավ են իրականացնում:


