երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանին թուրքական սպառնալիքից կարող է պաշտպանել բացառապես Ռուսաստանը. ռազմական փորձագետ

Հայաստանին թուրքական սպառնալիքից կարող է պաշտպանել բացառապես Ռուսաստանը. ռազմական փորձագետ

Շուտով Թուրքիան ունենալու է իր սեփական միջուկային զենքը։ Այս մասին ասել է ռազմական փորձագետ, ՆԱՏԻՎ նախկին ղեկավար Յակով Քեդմին:

՛՛Այդ փաստի ուժով դառնալու է տարածաշրջանում թիվ մեկ սպառնալիքը։ Եթե Հայաստանում ոմանք կարծում են, որ 44 օրյա պատերազմը վերջն էր և այլևս կարիք չի լինելու բանակը վերականգնելու համար ռազմական ծախսեր անելու, ապա զբաղվում են ինքնախաբեությամբ։

Միջուկային զենք և 355.000 զինվոր ունեցող բանակով Թուրքիային որևէ այլ երկիր այլևս չի կարող քաղաքականապես ճնշել։ Եվ ուրեմն` Հայաստանին թուրքական սպառնալիքից կարող է պաշտպանել բացառապես Ռուսաստանը, հայերի ազգային ինքնագիտակցությունը ու կազմակերպված բանակը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: