Հայաստանից ԵՄ երկրներ անմաքս արտահանումը չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը․ Վահան Կոստանյան
Հայաստանից ԵՄ երկրներ անմաքս արտահանումը չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը. պնդում է ՀՀ փոխարտգործնախարարը։
«GSP+ համակարգը, որից օգտվում էր Հայաստանը և դա անում էր նաև այն ժամանակ, երբ արդեն ԵԱՏՄ անդամ պետություն էր, ԵՄ–ն այդ ժամանակ էլ էր անմաքս ապրանքներ արտահանելու հնարավորություն տալիս»,– Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վահան Կոստանյանը։
Նա վստահեցրել է` Բրյուսելի խոստացած արտահանման ռեժիմը գրեթե նման է GSP+-ին։



