հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի ռազմավարական գործընկերն իր պահվածքով չի բավարարում այն չափանիշները, որպեսզի կարողանա օժանդակել ՀՀ սահմանները պահելուն․ Սարգսյան

Հայաստանի ռազմավարական գործընկերն իր պահվածքով չի բավարարում այն չափանիշները, որպեսզի կարողանա օժանդակել ՀՀ սահմանները պահելուն․ Սարգսյան

Մեր նախընտրական կարգախոսն է անվտանգություն և աշխատատեղ։ Մենք համարում ենք, որ այդ երկու բաղադրիչները իրար հետ փոխկապկացված են։ Այս մասին Էջմիածնում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը

«Առանց ուժեղ տնտեսության չկա ուժեղ բանակ, չկա ուժեղ գիտություն, չկա ուժեղ առողջապահություն, չկա ուժեղ սոցիալական ապահովություն, և որպես խնդրի լուծման տարբերակ առաջարկում ենք հույսներս դնել մեր ունեցած մարդկային և բնական ռեսուրսների վրա, շահագործել մեր ունեցած հանքային բոլոր ռեսուրսները, կառավարել մեր ունեցած ջրային ռեսուրսները, դրանից եկած փողը տանել բանակ, տանել գիտություն և կրթություն, սպառազինել մեր բանակին այնպես, որ կարողանա առաջիկա մի քանի տարի հետո արդեն իսկ շատ լուրջ հակահարված տալ թշնամուն, որ թշնամին մեր սահմանները խախտելուց առաջ փորձի մտածել»։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի ռազմավարական գործընկերը իր պահվածքով չի բավարարում այն չափանիշները, որպեսզի կարողանա օժանդակել ՀՀ-ի սահմանները պահելուն։

«Ավելին՝ օժանդակում է հակառակորդին, և մենք հակված ենք լրացուցիչ անվտանգության երաշխքիներ ներգրավել՝ դիմելով համաշխարհային հանրությանը, դիմելով ՄԱԿ-ին, դիմելով Մինսկի խմբի եռանախագահող երկներին՝ այս խնդրում իրենց մասնակցությունն ունենալու, որովհետև մենք համոզված ենք, որ եռակողմ համաձայնագիրը բխում է Ադրբեջանի շահերից, որ եռակողմը իրականում քառակողմ է և դրանում մասնակցում է Թուրքիան, որ փաստաթուղթը ստորագրելուց հետո անցել է վեց ամիս և վիճակը ոչ միայն չի կայունացել, այլ օր օրի համար ավելի վատ հանգամանքներ են ի հայտ գալիս, և այս տեմպը շարունակվելու դեպքում եթե որևէ փոփոխություններ չլինեն, մենք անընդհատ կորցնելու ենք, դրա համար արտաքին քաղաքական նոր խաղացողների ներգրավում է պետք»։

  • Կիսվել: