չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա

Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա

Ուրախ ենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը ժամանելու է Չեխիայի Հանրապետություն՝ նախագահ Պետր Պավելի հրավերով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը։

«Այցը կկայանա սեպտեմբերի 2-4-ը, իսկ հիմնական բանակցությունները տեղի կունենան հինգշաբթի օրը՝ Պրահայի ամրոցում։ Նախագահը կհանդիպի նաև Չեխիայի այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

Սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Չեխիա՝ ավելի քան 12 տարվա ընթացքում։ Այս այցը երկու երկրների միջև խորացող և զարգացող գործընկերության կարևոր ազդանշան է»։

  • Կիսվել: