ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել ցուցարարներին․ Մհեր Գրիգորյանը՝ РИА Новости-ին

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել ցուցարարներին․ Մհեր Գրիգորյանը՝ РИА Новости-ին

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում քրեական պատասխանատվության ենթարկել Երևանում ցույց անողներին։ Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի շրջանակներում։

«Ի՞նչ եք ասում, մերը ժողովրդավարական երկիր է, որտեղ գերակշռում է օրենքը, համապատասխանաբար, բոլոր գործընթացներն իրականացվում են բացառապես իրավական ուղղությամբ»,- պատասխանել է Գրիգորյանը լրատվական գործակալության հարցին։

  • Կիսվել: