կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի հետ ԵՄ վիզայի ազատականացման հարցում աշխարհաքաղաքական խոչընդոտներ չկան

Հայաստանի հետ ԵՄ վիզայի ազատականացման հարցում աշխարհաքաղաքական խոչընդոտներ չկան

ԵՄ-ը ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ/CEPA) իրականացման եւ վերաձեւավորման հարցում Հայաստանի հակվածությունը։ Այս մասին այսօր ՀԸԳՀ ստորագրման 2-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում հայտնել է արտաքին կապերի եվրոպական ծառայությունում Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի հարցերով տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը։ 

«Ուրախ ենք, որ քաղաքացիական հանրությունն իր ներդրումն է ունենում այդ համաձայնագրի իրականացման գործում»,- ասել է նա։ 

Դևինը նաև նշել է, որ աշխարհաքաղաքական ոչինչ չկա Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում։  «Ես չեմ կարծում, թե դրանում ինչ-որ աշխարհաքաղաքական բան կա, դա ԵՄ անդամ երկրների իրավասության մեջ է մտնում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ հարցի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ բոլոր երկրները հայտնեն իրենց համաձայնությունը։

  • Կիսվել: