ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը մոտ ապագայում 3 մլրդ դոլար կկազմի. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը մոտ ապագայում 3 մլրդ դոլար կկազմի. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

Վստահություն կա, որ մոտ ապագայում մենք կհասնենք նրան, որ մեր երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը 3 մլրդ դոլար կգնահատվի։ Այս մասին հունիսի 28-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեեւը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության այս կամ այն ոլորտում կա շուրջ 200 պայմանագիր, եւ ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են այդ ներուժի զարգացման հնարավորությունները։

Ընթացիկ տարում, ըստ նրա, լավ աճ կա ապրանքաշրջանառության մեջ։ «Այսօր Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կուտակված ներդրումները մոտ 40 տոկոս են կազմում, ուստի մեր բիզնեսն այստեղ արդեն լուրջ ներկայություն ունի։ Սակայն ես կցանկանայի փոխել այդ ներդրումների որակը եւ որոշակի տեսակի ապրանքների համատեղ արտադրություն սկսել՝ ոչ միայն դրանք ռուսական եւ հայկական շուկաներում վաճառելու, այլեւ երրորդ երկրների շուկաներում օգտագործելու համար»,- հավելեց նա։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թ. 2.6 մլրդ դոլար է կազմել:

  • Կիսվել: