հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

«Հայաստանի Հանրապետություն». Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Լավրովը հիշեցրել է, որ Իդլիբում ահաբեկչական խմբավորումները վերացնելու հիմնական պատասխանատվությունը կրում է Թուրքիան: Բացի այդ, նա հաստատել է, որ ռուս-թուրքական հուշագիրը մնում է ուժի մեջ, չնայած Անկարայում վերջերս կայացած բանակցությունների ձախողմանը:

«Կա ռուս-թուրքական հուշագիր, որն ամբողջովին ուժի մեջ է: M-4 մայրուղու պարեկությունը դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ «Հայաթ Թահրիր աշ-Շամն» անընդհատ կազմակերպում է զինված սադրանքներ եւ հարձակվում է Սիրիայի պետական դիրքերի վրա, ինչպես նաեւ փորձում է գրոհել Հմեյմիմում գտնվող ռուսական ավիաբազան»,- հայտարարել է Լավրովը:

 

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով ՝ Սիրիայի արեւելքում «անօրինական» կերպով տեղակայված ամերիկյան զինվորականներն ամերիկյան նավթային ընկերություն են բերել եւ սկսել նավթ արդյունահանել սեփական կարիքների համար՝ առանց հարգելու Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254 բանաձեւով»:

  • Կիսվել: