ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:

Հուլիսի 4-ին՝ ժամը 10:05-ին, ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, որին կհաջորդի Հայաստանի ԱԳ նախարարի ու Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի համանախագահությամբ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացումը` ժամը 10:35-ին:

  • Կիսվել: