երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ ԱՄՆ կառավարությունը սատարում է մեր երկրի բարեփոխումների օրակարգը

«Հայաստանի Հանրապետություն»․ ԱՄՆ կառավարությունը սատարում է մեր երկրի բարեփոխումների օրակարգը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱՄՆ կառավարությունը սատարում է ոչ միայն մեր երկրի բարեփոխումների օրակարգը, այլեւ մասնակցությունը տարածաշրջանային անվտանգության հարցերում, ինչը շատ կարեւոր է այսօր ընթացող թուրք-ամերիկյան եւ ռուս-թուրքական բանակցությունների համապատկերում: ԱՄՆ աջակցությունն այս տարի 40 տոկոսով կավելանա, ինչը գնահատել է հայկական կողմը:

Դանդաղ, սակայն դրական միտումով են առաջ գնում նաեւ ԵՄ-ՀՀ հարաբերությունները: Օրերս Երեւանում էր ԵՄ Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արեւելյան գործընկերության, ՌԴ, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինը: Նա գնահատելով ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության  համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի իրականացման գործընթացը, նշեց, որ «Ճանապարհային քարտեզը լավ բան է, դրա իրականացումն էլ ավելի լավ»: Եվ հավելեց, որ այն ամենն, ինչ ունեն, գրանցում են թղթին, որը հնարավորություն է տալիս սահմանելու գերակայություններ, քանզի  հնարավոր չէ բոլոր 200 գործողությունները միանգամից իրականացնել։

ՀՀ հարաբերությունները ՌԴ հետ եւս զարգացում են ապրում, ինչը շարունակական է ինչպես բուն ռուսական կողմի հետ հարաբերություններում, այնպես էլ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում:

Բայց թյուրքական վտանգը կա եւ այն ուռճացված չէ: Պարզվում է՝ Թուրքիան ծրագրել էր ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ՝ «ALTAY» կոդով՝ համաձայն գաղտնի փաստաթղթի, որն ըստ շվեդական «Nordic Monitor» կայքի, ներկայացրել է դասակարգված փաստաթղթերից բացակայող էջերը, որոնք մանրամասն նկարագրել են գործողությունները: Շվեդական կայքը նշել է, որ ներքին փաստաթուղթը հանձնվել է Գլխավոր շտաբին, որի պատճենն էլ ձեռք է բերվել «Nordic Monitor»-ի կողմից…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: