կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. օրինագիծն ընդունվեց

Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. օրինագիծն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի  ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում էր վերացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները:

 

«Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինքն ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից, բացառությամբ մեկ վճարի, որն այս նախագծով էլ փորձում ենք ազատել: Խոսքը` պետական տուրքի մասին է, որը սահմանում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, մյուս տոննաժների համար` 0.3 գործակցով: Այս արտոնությամբ մենք վերացնում ենք բոլոր տեսակի վճարները»,- օրենքի նախագծի ներկայացման ընթացքում ասել էր Գաբրիելյանը:

 

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 80 «կողմ» ձայնով:

 

  • Կիսվել: