երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները զարգանում են մի շարք հեռանկարային ոլորտներում․ ԱԳՆ

Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունները զարգանում են մի շարք հեռանկարային ոլորտներում․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
 
Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ:
 
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ օրակարգի հարցերին, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին, այդ թվում՝ Շվեդիայի աջակցությանը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։
 
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին:
 

  • Կիսվել: