երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, Արզաքանցյանը՝ Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին

Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, Արզաքանցյանը՝ Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին

«Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում Սահմանադրությունը փոխելու մտադրություններին:

«Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը:

Կարծում եմ` Հայաստանի Սահմանադրությունը չի կարող փոխվել, քանի դեռ մեր քաղաքացիներն իրենց կարծիքը չեն հայտնել այդ նախաձեռնության վերաբերյալ։ Հայ ժողովուրդը պետք է ասի իր «այո»-ն կամ «ոչ»-ը»,-նշել է նա:

 

  • Կիսվել: