երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
«Հայաստան» խմբակցությունը չի  մասնակցում  Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանին։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
 
«Հարցուպատասխանը հերթական կրկեսն է լինելու, որովհետև մեզ ոչինչ չի տալու այդ ամենը։ Մենք կներկայացնենք մեր հստակ ձևակերպված առաջարկները, կլսենք իրենց դիրքորոշումը, ինչից հետո կորոշենք մեր հետագա քայլերն ու գործողությունները։ Մենք այլընտրանքային տեքստ ունենք, որը շատ ավելի ամբողջական է և, եթե կանոնակարգը թույլ չի տալիս այդ տեքստն առաջարկելու, ապա դրա կարևոր կետերը պետք է ներառվեն ընդհանուր առաջարկներում»,– նշեց Սաղաթելյանը։
Հարցին` արդյոք հայտարարության համար պատրաստվում են վերադառնալ նիստերի դահլիճ, պատգամավորը շեշտեց` հայտարարության տեքստի ժամանակ, պայմանավորված նրանով` իրենց առաջարկությունները տեղ կգտնե՞ն, թե՞ ոչ, կորոշեն հետագա անելիքները։

  • Կիսվել: