չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. ՏԿԵ նախարար

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:
 
Նախարարն իր բացման ելույթում ողջունել է ներկաներին և ընդգծել, որ ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտն է, որը դրված է ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա:
 
 
«Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունն այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որի ողջ խորությունն էլ ավելի է ընդգծվել վերջին տարիներին տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարման Հայաստանի ջանքերին Ֆրանսիայի՝ հետևողական աջակցության համատեքստում ռազմավարական բնույթ հաղորդելով մեր հարաբերություններին»,- ընդգծել է նախարարը` հավելելով, որ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի, և ջանք ու եռանդ չի խնայվի Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանն աջակցելու հարցում:

  • Կիսվել: