«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց․ Ուղիղ
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում։
Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի՝ Կառավարությունում այս պահին տեղի է ունենում դատական բարեփոխումներին վերաբերող միջոցառում, որին մասնակցում են նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, սակայն ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրավիրված չեն այդ հանդիպմանը։


