կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը ցույց է տալիս ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը. Ջեյմս Օ'Բրայեն

Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը ցույց է տալիս ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը. Ջեյմս Օ'Բրայեն

Հայ-ադրբեջանական վերջին լարվածությունը պարզապես ցույց է տալիս ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը:

«Կարծում եմ, որ ներկայիս լարվածությունը պարզապես մատնանշում է ավելի շատ դիվանագիտություն կիրառելու կարևորությունը, բայց ես չեմ ցանկանում շահարկել որևէ կոնկրետ վերջին գործողություն, ուստի մենք պարզապես կշարունակենք կողմերին միավորելու փորձի ճանապարհը», - ասել է դիվանագետը:

Օ'Բրայենը լրագրողների հետ զրուցել է Եվրոպա մեկնելուց առաջ՝ ուղեկցելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ով մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին: Ակնկալվում է, որ միջոցառմանը կմիանան նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օ`Բրայենը խուսափել է պատասխանել Թուրանի այն հարցին, թե արդյոք Մյունխենում կոնկրետ հանդիպումների հավանականությունը կա:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։

  • Կիսվել: