կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի խնդրի երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է․ ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի խնդրի երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական պատվիրակությունը չի մասնակցել ԵԽԽՎ-ում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» բանաձևի քվեարկությանը, որն ընդունվել էր սեպտեմբերի 27-ին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներառվել է բանաձևում:

«Փաստաթղթի քննարկման ընթացքում ԵԽԽՎ ռուսաստանյան պատվիրակությանը դիմում էին թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերները: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթներն ի սկզբանե հակասություններ էին առաջացնում կողմերի միջև:

Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի կայուն և երկարաժամկետ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծումն է, որին կհաջորդի սահմանագծումն ամբողջ երկայնքով: Մոսկվան ձևակերպել և առաջարկներ է ներկայացրել Երևանին և Բաքվին՝ համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի ապահովման վերաբերյալ: Ակնկալում ենք գործընկերների արձագանքը»,- ասաց նա:

  • Կիսվել: