հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք սահմանին որևէ ողբերգական դեպք. Պուտինը` Փաշինյանին

Հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք սահմանին որևէ ողբերգական դեպք. Պուտինը` Փաշինյանին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իր, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը եղել է օգտակար և ճիշտ ժամանակին:

Պուտինը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ համաձայնվել է գալ Ռուսաստան:

Ռուսաստանի նախագահը նշեց. ՛՛Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք որևէ ողբերգական դեպք սահմանին և, որպեսզի առաջ գնանք: Դրանում բոլորն են հետաքրքրված, տարածաշրջանի բոլոր երկրները, և´ Ռուսաստանը, և´ Հայաստանը, և´ Ադրբեջանը: Հուսով եմ, որ այն պայմանավորվածությունները, որը ձեռք են բերվել այսօր, մոտակա ժամանակներում դրական առումով կզարգանան և ինչքան հնարավոր է արագ կիրագործվեն՛՛:

  • Կիսվել: