շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը

Հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը

ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված իր ծրագրի շրջանակում: Ծրագիրը բաղկացած է եղել 3 մասից: Իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում: Այս մասին ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` հունիսի 13-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Կառույցի նախագահը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի միջազգային համագործակցության շրջանակում ծավալած գործունեությանը:

Խոսելով 2023 թվականի ռազմավարական միջոցառումների մասին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 4 հիմնական նպատակներ են նախանշված եղել՝ իրավական դաշտի բարելավում, հաշվեքննության ազդեցության բարելավում, մասնագիտական կարողությունների եւ հաշվեքննությունների հմտությունների արդիականացում, հաղորդակցման ու համագործակցության ուղիների հզորացում: Նրա ներկայացմամբ գործնականում բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:

Հաշվետու տարում 52 հաշվեքննություն է ավարտվել. միջազգային պայմանագրի շրջանակում իրականացվել է 2 միջոցառում: Օգտագործվել է 1 մլրդ 332 մլն դրամ, որից շուրջ 90 տոկոսը` վարձատրության նպատակով:

Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով կառույցի կարողությունների, հաշվեքննությունների որակի բարելավմանը:

 

  • Կիսվել: