Հաշվարկի գործընթացը պետք է լինի օրենքի տառին համապատասխան. Ուրիխանյանը քվեարկեց
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանը հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկել է Կենտրոն վարչական շրջանի 9/17 ընտրատեղամասում:
Ուրիխանյանը շեշտել է, որ հաշվարկի գործընթացը պետք է լինի օրենքի տառին համապատասխան. «Նախազգուշացումներ ենք տարածել դեռ օրվա սկզբից, որ խստագույնս պատժվում են բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել օրենսդրությունը և կարգը»:
Նա լրատվամիջոցների օգնությամբ այլ քաղաքական ուժերին, իշխանությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հորդորել է հատկապես ուշադրություն դարձնել հաշվարկին: «Մենք մեր հերթին խոտագույնս հետևելու ենք դրան»,-ասել է Ուրիխանյանը: