հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հարցերը հենց այսօր պետք է լուծվեն․ Փաշինյանի վայրկյան առաջ հեռանալն օգտակար կլինի և՛ իր, և՛ Հայաստանի համար․ Արա Աբրահամյան

Հարցերը հենց այսօր պետք է լուծվեն․ Փաշինյանի վայրկյան առաջ հեռանալն օգտակար կլինի և՛ իր, և՛ Հայաստանի համար․ Արա Աբրահամյան

Նիկոլ Փաշինյանի վայրկյան առաջ հեռանալն օգտակար կլինի և՛ իր, և՛ Հայաստանի համար: Այս մասին այսօր ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Աբրահամյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի շաբաթներ առաջ հրապարակած, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը՝ նշելով, որ այս ընթացքում որևէ բան չի փոխվել.

«Մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է այսօր գտնվում Արցախն ու ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է համակարգային մոտեցում լինի:

Մենք կարող ենք ուժեղ, բարգավաճող Հայաստան կառուցել, ուժեղ բանակ ստեղծել»,-ասաց նա՝ հավելելով, որ մարդիկ հենց այսօր օգնության կարիք ունեն, հարցերը հենց այսօր պետք է լուծվեն:

  • Կիսվել: