երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստանի» Վայքի պատասխանատուն՝ Վերժինե Ստեփանյանը. Ղահրամանյան

Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստանի» Վայքի պատասխանատուն՝ Վերժինե Ստեփանյանը. Ղահրամանյան

Հարցաքննության է հրավիրվել նաև մեր մյուս գործընկերուհին՝ Վերժինե Ստեփանյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն է։  Այս մասին այսօր՝ ապրիլի 14–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու լուրը։

«Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին, նրա հետ այս պահին իր փաստաբանն է գտնվում։ Մեզ անհայտ հանգամանքներում, անհայտ ու անհասկանալի անհասկանալի պատճառներով Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին և ըստ ամենայնի հարցաքննվում է։ Դեռ չգիտենք ինչի համար։ Նույնը չէ, այլ հանգամանքներ են հավանաբար, բայց մի բան կարող ենք պնդել, որ սա քաղաքական հետապնդում է։

Սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ, բայց ես մի վատ նորություն ունեմ նրանց համար՝ մեր կանայք չեն վախենում նման հետապնդումներից, «Ուժեղ Հայաստանը» չի վախենում որևէ հետապնդումից, և մենք սա գնահատում ենք որպես իրենց թուլության հերթական դրսևորում։

Արդեն առիթ ունեցել ենք շեշտել, շեշտում ենք նորից Հայաստանը բռնապետություն չի դառնալու, Հայաստանը Ադրբեջան չի դառնալու, մենք թույլ չենք տալու։ Այս պահին արձանագրում ենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կանանց Գոհար Ղումաշյանի և Վերինե Ստեփանյանի նկատմամբ իրավական անհասկանալի ու ապօրինի գործընթաց է ընթանում»,–ասաց նա։

Ղահրամանյանն ընդգծեց, որ երկու կանայք էլ բազմազավակ մայրիկներ են. «Գոհար Ղումաշյանը երեք երեխայի մայր է, նրա փոքրը, երկու ամսականը չլրացած տղան, հիմա նրան տանը սպասում է, իսկ Վերժինեն երկու անչափահաս երեխայի մայր է»։

  • Կիսվել: