երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հարավային Կովկասում մենք կշարունակենք մեր աջակցությունը Հայաստանին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հարավային Կովկասում մենք կշարունակենք մեր աջակցությունը Հայաստանին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին ուղղված ելույթում անդրադարձել է Հայատանի հետ հարաբերություններին, խոսել տարածաշրջանում  խաղաղության հաստատման մասին։

«Հարավային Կովկասում մենք կշարունակենք մեր աջակցությունը Հայաստանին։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերջապես խաղաղություն գտնեն։  Արդար և հարատև խաղաղություն ՝ հիմնված միջազգային իրավունքի և երկու պետությունների տարածքային ամբողջականության հարգանքի վրա։

Այս տարածաշրջանի բնակչությունը պետք է կարողանա արժանապատիվ ապրել։ Նրանք պետք է կարողանան ապրել՝ հարգելով իրենց հիշողությունը, իրենց պատմությունն ու մշակույթը»,- նշել է Սեժուրնեն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: