ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ՀԱՊԿ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարները չվճարելու հարցը․ Լավրով

ՀԱՊԿ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարները չվճարելու հարցը․ Լավրով

ՀԱՊԿ անդամ երկրները քննարկել են Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարները չվճարելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ստիպված էինք քննարկել Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը, քանի որ դա վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության բյուջե կատարվող տարեկան վճարումներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Լավրովը՝ ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ավարտին։

Նա ընդգծել է, որ այս հարցում երկակի մեկնաբանությունների տեղ չկա. 2024 թվականից Երևանն անդամավճարներ չի փոխանցում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: