ՀԱՊԿ երկրները կողմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքմանը
ՀԱՊԿ երկրները կողմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր արագորեն կնքմանը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Մենք գոհունակությամբ ենք նշում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Մենք կողմ ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը», - ասվում է հռչակագրում։
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նոյեմբերի 27-ին Բիշքեկում մասնակցել են Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովին։ Հայաստանը չի մասնակցում գագաթնաժողովին։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս երկիրը չի մասնակցի, սակայն նրա ներկայացուցիչները կազմակերպիչներին տեղեկացրել են, որ դեմ չեն հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը», - ավելի վաղ լրագրողներին ասել էր Ուշակովը։
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցված է 2024 թվականի փետրվարից։


