երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
«Հանուն հայրենիքի» շարժման ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ. Բագրատ Սրբազան

«Հանուն հայրենիքի» շարժման ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ. Բագրատ Սրբազան

Մենք որոշել ենք փոխել մեր շարժման ձեւաչափը, եւ մի քանի օրվա ընթացքում հասարակությունը կիմանա մանրամասների մասին։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է շարժման ղեկավար, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։

Նա նշել է, որ ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ։

Գալստանյանը վստահություն է հայտնել, որ շարժումը կհասնի իր նպատակներին, եւ ոչ միայն իշխանափոխության մասին։

«Իշխանափոխությունը  ընդամենը միջոցներից մեկն է։ Խոսքը քաղաքակրթականի, արժեքայինի, զարգացման եւ հաշտեցման մասին է։ Դրանք այն հասկացություններն են, որոնք հանվել են մեր բառապաշարից։ Ուստի մենք դուրս ենք եկել փողոց։

Արցախը հանձնելով՝ հանձնեցին ոչ միայն հողը, այլեւ պատիվը։ Այժմ ոչ մի սահմանազատում չկա, այլ կա հայրենիքի հանձնում։ Դա դարձավ վերջին կաթիլը, որը մեզ դրդեց դուրս գալ հրապարակ այն ըմբռնմամբ, որ լուծումը գտնվում է Երեւանում, որտեղ նստած է չարիքը»,- ավելացրել է շարժման առաջնորդը։

Նրա գնահատմամբ՝ հունիսի 12-ին վերջնականապես գրանցվեց, որ իշխանություններն ու նրանց ներկայիս ղեկավարը պատրաստ են ամեն ինչի։

«Ողջ իրավապահ համակարգը զբաղված է այն բանով, որ այդ ամենն արդարացնի, փոխանակ հայրենիքին ծառայելու։ Հունիսի 12-ը դարձավ ջրբաժանի օր։ Այդ իրադարձությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վրա։ Մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, երբ գողացված է մեր պատիվը, շրջվել են մեր արժեքները»,- նշել է Գալստանյանը

Նրա խոսքով՝ իշխանությունների գործողություններն ուղղված են այն բանին, որ ժողովուրդը չկարողանա արտահայտել իր ինքնությունը, որպեսզի իշխանությունը ծառայի չարին։

«Իմ ներկայությունը հրապարակում եւ փողոցում անհասկանալի էր շատերին, այդ թվում ինձ, եւ ինչ-որ իմաստով անընդունելի։ Բայց այդ որոշումն ուղղված էր մարդկանց հորդորելուն, որպեսզի ցույց տրվի, որ փոփոխությունները մեր երկրում չափազանց անհրաժեշտ են»,- ասել է նա։

  • Կիսվել: