երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Հանրային ձայն» ֆրակցիան քվորում չի ապահովելու արտահերթ նիստի կայացման համար․ Վարդան Ղուկասյան

«Հանրային ձայն» ֆրակցիան քվորում չի ապահովելու արտահերթ նիստի կայացման համար․ Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյանը, որն առավել հայտնի է «Դոգ» մականունով, հայտարարություն է տարածել Երևանի ավագանու արտահերթ նիստին «Հանրային ձայն» կուսակցության մասնակցության վերաբերյալ։

«Փետրվարի 7 ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝  Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ  Հանրային ձայն ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար:

Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա:

Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե Հանրային ձայնի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը:

Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից:

Հարգանքներով' Վարդան Ղուկասյան»,- գրել է նա։

  • Կիսվել: