չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Շիրակի մարզից

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց Շիրակի մարզից

«Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 5-ին քաղաքական ուժը՝ Արամ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի, Անի Խաչատրյանի գլխավորությամբ, այցելել է Շիրակի մարզ:

նկար

Կուսակցության անդամնեը հանդիպումներ են ունեցել Մարալիկի կուսակցական ակտիվի հետ, այցելել կուսակցության անդամ Սևակ Սաղաթելյանի շիրիմին, որը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, և ծաղիկներ դրել Արցախյան պատերազմի զոհերի հուշաքարին:

նկար

Քաղաքական ուժի ներկայացուցիչներն այնուհետև այցելել են Գյումրի, հանդիպել Գյումրի կուսակցական ակտիվի հետ, լսել գյումրեցիների մտահոգությունները և ներկայացրել կուսակցության մոտեցումները:

Արամ Սարգսյանը նաև հարցազրույցներ է տվել Շիրակ մարզի լրատվականներին:

 

նկար

-

  • Կիսվել: