հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է եռակողմ գործընթացներին․ հայտարարություն

«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է եռակողմ գործընթացներին․ հայտարարություն

«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է եռակողմ գործընթացներին։ Այս մասին ասվում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի տարածած հայտարարությունում․

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը, վերստին հիմնավորում է փաստը, որ 2020-ի 44-օրյա պատերազմը և հաջորդած գործընթացները ռուս-թուրքական պայմանավորվածությունների շրջանակում են և իրականացվում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու շահերի դեմ։ Այս իրողությունը չտեսնելը կամ քաղաքական կարճատեսություն է, կամ ավելի վատ՝ կուսակցական շահը ՀՀ պետականության և անկախության շահից բարձր դասելու դրսևորում։

«Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես դեմ է եռակողմ որևէ գործընթացի՝ համարելով կործանարար Հայաստանի և Արցախի հանրապետությունների ինքնիշխանության և անվտանգության համար. ուստի ,կոչ է անում ՀՀ իշխանություններին մերժել ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների եռակողմ ձևաչափը և տարածաշրջանում ՀՀ-ի ու Արցախի հետ կապված բոլոր խնդիրները լուծել ՄԱԿ-ի, ԵՄ-ի և Մինսկի խմբի ներգրավմամբ»։

  • Կիսվել: