շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Հանրապետության» անդամները դիմում մուտքագրեցին ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»–ին գրանցումից զրկելու համար (տեսանյութ)

«Հանրապետության» անդամները դիմում մուտքագրեցին ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»–ին գրանցումից զրկելու համար (տեսանյութ)

«Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյանը և Գրիգոր Առաքելյանը ԿԸՀ հայց ներկայացրեցրեցին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

Լրագրողների հետ զրույցում Առաքելյանը, մասնավորապես, նշեց. «Մենք այս դեպքում կոնկրետ պահանջում ենք, որպեսզի ԿԸՀ-ն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր որոշումը: Գտնում ենք, որ կան բավարար հիմքեր՝ այդ գրանցումը ԿԸՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչելու: Եթե այնուամենայնիվ, ԿԸՀ-ը գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի ԿԸՀ-ը օգտվի ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից և նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»:

Նրա խոսքով՝ Արամ Սարգսանը և հասարակական գործիչները բարձրաձայնում են բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են շեշտակիորեն փոխել ընտրության գործիքը:

«Արտաքին ազդեցության մասով, ֆինանսական թափանցիկության մասով, խոսույթ կա նաև արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա չնշում գործադրելով ՀՀ տեղափոխելու մասով, մարդիկ մեքենաներով ու ստիպողաբար, գալիս են պարտադրված ընտրության մասնակցելու և որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուին ընտրելու»,-ասաց Գրիգոր Առաքելյանը:

Իր հերթին, անդրադառնալով թեմային, սոցցանցիր իր էջում «Հանրապետության» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը գրել է. «Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է․ արդյոք կհետևեք օրենքին և կապահովեք դրա կիրառումը»:

Ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքական թիմի առաջին համար Արամ Սարգսյանը «Չիբուխչյան լայվ» հաղորդման եթերում ասել էր, որ դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:

«Օրենքն ասում է, թե որ դեպքերում է, որ քաղաքական կուսակցություններին պիտի թույլ չտրվի քվեարկվելու. դրանք մասսայական ընտրակաշառքների, դրսից ուղղորդման և այլնի խնդիրներն են, որոնք հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մամուլում: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պետական մարմին է, և հենց այդ պետական մարմնին հղում անելով էլ դիմելու եմ»,- ասել էր նա:

 

  • Կիսվել: