շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Հանրապետական կուսակցությունը ցանկանում է շարժվել ոչ թե փողոցային պայքարի, այլ  իմպիչմենտի գործընթացով․ Մամիջանյան

Հանրապետական կուսակցությունը ցանկանում է շարժվել ոչ թե փողոցային պայքարի, այլ իմպիչմենտի գործընթացով․ Մամիջանյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանությանը հեռացնելու համար ամենահավանական գործիքն այս պահին համարում է իմպիչմենտի գործընթացը, այլ ոչ թե փողոցային պայքարը:

Խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: 

Մամիջանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է, ուստի հիմա նրան հեռացնելու լավագույն ժամանակն է: 

Նրա խոսքով՝ իմպիչմենտի գործընթացը միակն է, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ մասնակցություն չունի և գործընթացի վրա էլ ազդեցություն չունի։ 

«Այդ և մի հազար այլ պատճառներով վարչապետին անվստահություն հայտնելու գործիքը համարում ենք ամենաիրատեսականն ու ամենահավանականն այս պահին»,-ասաց նա:

Մամիջանյանը նշեց, որ «Հանրապետական» կուսակցությունը իմպիչմենտի գործընթացի շրջանակներում այս պահին չի առաջադրում թեկնածու, որ առանց այդ էլ բարդ գործընթացը չծանրացնեն քաղաքական ամբիցիաներով:

«Մենք մինչ օրս նախորդ բոլոր շարժումների ընթացքում միշտ շարժվել ենք փողոցային պայքարի, փողոցային կոնսոլիդացիայի ճանապարհով, որպես վերջնարդյունք՝ անվստահություն հայտնելու գործընթաց տրամաբանությամբ: Նախաձեռնողների կողմից կա առաջարկ՝ հակառակ ճանապարհով գնալ, որպեսզի իմպիչմենտի գործընթացը լինի տրիգեր՝ փողոցային լայն կոնսոլիդացիայի համար»,-ասաց Մամիջանյանը:  

 

  • Կիսվել: