հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Հանդիպումը խոստումնալից էր». Ալիևը՝ ՄԱԿ-ի ԳՎ-ում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

«Հանդիպումը խոստումնալից էր». Ալիևը՝ ՄԱԿ-ի ԳՎ-ում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

Դատելով մեր նախարարի տված տեղեկատվությունից, կարծում եմ, որ հանդիպումը կառուցողական էր և խոստումնալից: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտնել է իսպանական  EFE գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպմանը։

«Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Պատերազմի ավարտից հետո սա առաջին դեպքն էր»,-ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ «պատերազմի ավարտից հետո իրենց  դիրքորոշումը մնում է անփոփոխ»

«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ կառուցել՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել մեր սահմանների սահմանազատումը և, իհարկե, այս գործընթացն ավարտելուց հետո՝ սահմանագծել: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանի հետ աշխատանք սկսել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ», - ասել է Ալիևը:

  • Կիսվել: