կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հանդիպում՝ Ալեն Սիմոնյանի տանը. Հանդիպմանը միացել է նաև Նիկոլ Փաշինյանը

Հանդիպում՝ Ալեն Սիմոնյանի տանը. Հանդիպմանը միացել է նաև Նիկոլ Փաշինյանը

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր բնակարանում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ:

«Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նրանք միասին քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Փորձել են Վանեցյանից պարզել, թե ինչպես է պատկերացնում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ու ինչ ֆորմատով: Մենք փորձեցինք տեղեկությունները ճշտել Արթուր Վանեցյանից, որը սակայն հերքեց տեղեկությունը:

Բայց մեր աղբյուրները հաստատում են հանդիպման փաստը»,-գրում է լրատվամիջոցը:

  • Կիսվել: