երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Հանդիպել են ՌԴ դեսպանն ու Գեղարքունիքի մարզպետը

Հանդիպել են ՌԴ դեսպանն ու Գեղարքունիքի մարզպետը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ կողմերը քննարկել են մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում ռուսական ընկերությունների գործունեությանը, միջտարածաշրջանային համագործակցության ընթացիկ վիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: