հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը

Հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նոր համանախագահն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը

Այսօր Բաքվում հանդիպել են Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Իգոր Խովաևը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով, տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը:

Մասնավորապես՝ նշվում է. ՛՛Հանդիպման ընթացքում Բայրամովը Խովաևին տեղեկացրել է տարածաշրջանում իրավիճակի, հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումների, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին՛՛:

Հաղորդվում է նաև, որ կողմերը մտքեր են փոխանակել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների կատարման և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

  • Կիսվել: