հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ. Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

ՀՀ վարչապետի պաշտոնը Դուք ստանձնում եք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում: Հայկական պետականությունը կանգնած է մեծամեծ մարտահրավերների առջև, որոնք հաղթահարել կարող ենք միասնությամբ՝ համախմբելով բոլոր կարող ուժերը:

Պատերազմի հետևանքով խարխլված անվտանգային ու արտաքին քաղաքական դիրքերը ամրացնելու, ներքաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելու հարցում ՀՀ նոր կառավարությունը մեծ անելիքներ ունի:

Համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները հաջողելու են միջազգային հարաբերություններում­ ՀՀ դերի ու վարկի բարձրացման հարցում և շարունակելու են հետևողական ու արդյունավետ աշխատել արցախահայության իրավունքների պաշտպանության, պատերազմի հետևանքների վերացման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ էլ ավելի խորացնելով հարաբերությունները երկու հայկական հանրապետությունների միջև՝ հանուն մեր համազգային իղձերի իրականացման:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում՝ նշված և այլ մեծ մարտահրավերները արժանապատվորեն հաղթահարելու ճանապարհին»:

  • Կիսվել: