ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Համոզված եմ` ամեն ինչ լավ է լինելու, և Մարկո Ռուբիոյից ու ընտրություններից հետո Դոնալդ Թրամփն է գալու. Արամ Սարգսյան

Համոզված եմ` ամեն ինչ լավ է լինելու, և Մարկո Ռուբիոյից ու ընտրություններից հետո Դոնալդ Թրամփն է գալու. Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում «Երկու լուր՝ մեկը լավ, մյուսը՝ վատ» վերտառությամբ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեկը՝ մեր ոխերիմ «բարեկամ» Ռուսաստանից, որի հետ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին, մյուսը՝ ԱՄՆ-ից, որի հետ մեզ միավորում են հիմնականում ընդհանուր շահերը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է գալիս Հայաստան։ Ակնկալվում է՝

1. TRIPP-ի իրականացման գործողությունների ծրագրի ստորագրում։

2. Սահմանային անվտանգության և մաքսային կարողությունների զարգացման ոլորտում հուշագրի ստորագրում։

3. Միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության իրականացման գործողությունների ծրագրի ստորագրում։

Միջին միջանցքի գաղափարը սկսում է միս ու արյուն ստանալ։ Սա այն նախագիծն է, որի իրականացումը Հայաստանը սեփական քաղաքական, ֆինանսական և գիտատեխնիկական ռեսուրսներով, առանց արտաքին աջակցության, դժվար թե կարողանար կյանքի կոչել։ Հայաստանը դառնում է միջազգային աշխարհաքաղաքական մեծ գործընթացի մաս։

Ի դեպ, միջին միջանցքի գրեթե բոլոր երկրներն արդեն ներգրավված են այս նախագծում, և փաստացի մնում էինք միայն մենք։

Իսկ մեր ոխերիմ «բարեկամ» Ռուսաստանից, ինչպես միշտ, վատ լուրեր։ Կարծես պատրաստվում են արգելել հայկական ելակի ներմուծումը Ռուսաստան։

Ինչ ասեմ… բավականին «համարժեք» քայլեր են։ Աստծուց առաջ չընկնեմ, բայց համոզված եմ` ամեն ինչ լավ է լինելու և Մարկո Ռուբիոյից ու ընտրություններից հետո Դոնալդ Թրամփն է գալու»։

  • Կիսվել: